Աչքներս լույս, ոնց որ թե մեզ է մոտենում համաշխարհային ճգնաժամի նոր ալիքը։ Այն բանից հետո, երբ սկսվեցին խոսակցություններ այն մասին, որ ԱՄՆ-ը պատրաստվում է կրճատել իր ծախսերը, իսկ Չինաստանի տնտեսական աճի կանխատեսումներն այդքան էլ լավատեսական չստացվեցին, սկսեցին կտրուկ անկել նավթի և որ անմիջականորեն կապված է մեզ հետ՝ գունավոր մետաղների գները։
Երկու դեպքում էլ մեզ ոչ մի լավ բան չի սպասվում, քանզի Ռուսաստանի՝ նավթի ու գազի վաճառքից գոյացած գումարների վրա հիմնված տնտեսությունը անկասկած չի շահի գների անկումից, ինչը նշանակում է, որ կնվազեն Ռուսաստանից եկող տրանսֆերտները, որոնց համագումարը գրեթե նույքան է, ինչքան մեր պետական բյուջեն, դե իսկ գունավոր մետաղների մասով, կարծում եմ հարկ չկա, որ հենց դրանք են կազմում մեր արտահանման էական մասը, ուստի սպասենք նոր անախորժությունների։
Կից նյութն՝ այստեղ: