Շոուն՝ միայն «բարձր մակարդակով»... Չանաքքալեի հաղթանակի 100-ամյակի միջոցառումների վերաբերյալ թուրքական մամուլը հրապարակել է Չանաքքալեի նահանգապետի շրջաբերականը' ապրիլի 24-25-ին Գալիպոլիի պատմական հուշարձան քաղաքացիների մուտքն արգելելու վերաբերյալ: Նահնագապետի շրջաբերականը հիմնավորված է այդ օրերին անցկացվելիք միջոցառումներին բարձրաստիճան օտարերկրյա ներկայացուցիչների ու մեծ թվով պատվիրակությունների մասնակցության փաստով: Թուրքական մամուլն այդ որոշումը որակել է սկանդալային, քանի որ այն արգելում է երկրի քաղաքացիների ու այցելուների մուտքն այդ օրերին հուշարժանի տարածք:

 

 

Լևոն Հովսեփյան