1920 թվականի հունվարին Փարիզի Վեհաժողովում դաշնակից պետությունները փաստացի (դե ֆակտո) ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ պետություն։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գեւորգ Ե Սուրենյանցը շնորհակալական գրեր հղեց դաշնակից պետությունների ղեկավարներին, այդ թվում՝ Անգլիայի ներկայացուցիչներին (Լորդերի պալատի նախագահ լորդ Քերզոնին, Քենթրբերիի արքեպիսկոպոսին, անգլիական պառլամենտի անդամ Ջեյմս Բրայսին) հույս հայտնելով, որ փաստացի ճանաչմանը կհետեւի նաեւ հայոց պետության իրավական ճանաչումը՝ իրականություն դարձնելով միացյալ Հայաստանի հայկական երազը։
Քենթրբերիի արքեպիսկոպոսին ուղղված նամակում Գեւորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը մասնավորապես գրում է.
«Տէ՛ր, իմ ժողովրդի կողմից ուզում եմ արտահայտել Ձեզ Մեր անկեղծ շնորհակալութիւնները՝ Ձեր անխոնջ ջանքերի համար մեր օգտին, որը պատիւ կբերէ եւ Ձեզ, եւ Ձեր քրիստոնեայ ժողովրդին. նրանք եղել են ախոյեան ճնշուածների դատին եւ այժմ շահել են մեզ համար մեր առաջին յաջողութիւնը՝ մեր պետութեան փաստօրէն ճանաչումը։ Աղօթում եմ եւ վստահ եմ, որ Դուք չպիտի ձգէք մեր դատը, մինչեւ որ ամբողջ աշխարհի կողմից չճանաչուի աւելի ընդարձակ Միացեալ եւ Անկախ Հայաստանը։ Մեր տանջանքները եւ օրինապահ աջակցութիւնը Դաշնակիցների դատին պիտի երաշխաւորեն մեր պահանջների կատարումը եւ արդարութիւնը։ Օրհնում եմ Ձեզ եւ Ձեր Մեծ Բրիտանական ազգը»։
Լուսանկարում՝
Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը ցեղասպանությունը վերապրած որբերի հետ
Հայե՛ր, գիտե՞ք, որ