Կենսաբանությունը որպես համակարգված գիտություն Ք․ա․ 8-7-րդ դարերում ձեւավորվել է Հին Հունաստանում, այնուհետև` Հին Հռոմում: Այդ ժամանակաշրջանում մեծ թվով բույսեր ու կենդանիներ են նկարագրվել, ուսումնասիրվել է նաև մարդու մարմինը: Մասնավորապես, 2-րդ դարում Գալենը նկարագրել է մարդու մարմնի ներքին կառուցվածքը և շուրջ մեկ հազարամյակ եղել է մեծագույն հեղինակություն այդ ոլորտում: Սակայն նրա նկարագրությունները հիմնված են եղել կապիկների և խոզերի դիահերձումների վրա, ուստի պարունակել են նաև մեծ թվով սխալներ:
Հայտնի է, որ առաջին անգամ դիահերձումներ կատարվել են Հայաստանում, Չինաստանում եւ Հին Եգիպտոսում (Ք․ա․ 3-2-րդ հազարամյակներ): 4-6-րդ դարերում հայ գիտնականները տեղեկություններ են հայտնել բույսերի, կենդանիների և մարդու կառուցվածքի մասին: Բույսերի դասակարգման նկարագրության հանդիպում ենք Ագաթանգեղոսի մոտ: Եզնիկ Կողբացին նկարագրել է մի շարք կենդանիների բնազդը, մարդու ժառանգականությունը։ Ղազար Փարպեցին ճշգրտորեն նկարագրել է Հայաստանի բույսերն ու կենդանիները։ Դավիթ Անհաղթը մարդուն բնորոշել է որպես «ուղղորդագնաց էակ»:
12-րդ դարում մեծ հեղինակություն էր վայելում Մխիթար Հերացին կամ Մեծն Մխիթարը, որն իրավամբ համարվում է հայոց բժշկապետը: Նա նկարագրել է բազմաթիվ հիվանդություններ, դրանց բուժումը և այն բույսերը, որոնք կիրառվում են այդ հիվանդությունների բուժման նպատակով: Գրիգոր Տաթևացին բացատրում էր, թե ինչու, օրինակ, սերմերը չեն ծլում ձմռանը և ամռանը, ինչպես են առաջանում համը, հոտը, գույնը և այլն: Նա խմբավորել է Հայաստանի բուսական ու կենդանական աշխարհը: Ամիրդովլաթ Ամասիացին (15-րդ դ.) նկարագրել է բազմաթիվ դեղաբույսեր, տեղեկացրել դրանց տարածման շրջանները: Նա եղել է սուլթան Մեհմեդ Բ Ֆաթիհի անձնական բժիշկն ու մտերիմ բարեկամը։
Հայե՛ր, գիտե՞ք, որ