Նրանք տեսնում են մեզ, թախծոտ աչքերով,
Իրենց հոգում՝ խոր ցավ ապրելով,
Տեսնում երկիրը՝ ավերակ դարձած
Եվ տեսնում մարդկանց՝ գազաններ դարձած:
Ամեն օր եւ ամեն մի վարկյան,
Տեսնում են, թե ինչպես ենք հոշոտում միմյանց,
Ինչպես ենք բաժանվել, հազար շերտերի
Ուր վերանում ենք, մենք այս աշխարհից:
Իրենց ձեռքերով՝ այս երկիրը կերտած
Որ թողեցին մեզ ու լուռ հեռացան,
Իսկ մենք քանդում ենք, դրախտը ստեղծած
Մեր իսկ ձեռքերով արյունով շաղված:
Նայում ափսոսում են ու լուռ արտասվում,
Թե այս ովքեր են եւ ուր են գնում,
Տարբեր զմրուխտե՝ ճամփեքը թողած
Գնում են դժոխք հոգով՝ մոլորված:
Գրող, բանաստեղծ ու հրամանատար,
Երաժիշտ, նկարիչ եւ մեծ վեհափառ,
Իսկ մենք մոլորված մեր իսկ ոստայնում
Այսքան տարի է, ելքը չենք գտնում:
Ինչ ենք կորցրել եւ ինչ ենք փնտրում,
Ինչ ունենք հիմա եւ ինչ ենք կիսում,
Մենք ովքեր էինք, ումից էինք սերված
Եվ ինչ ենք դարձել, արձան՝ քարացած:
Տեսնում ափսոսում, որ երկիրը կերտած
Եվ բազում արյուն, այս հողում թափած,
Հիմա ինքներս մեզ ենք, մենք մորթում
Ու չգիտես թե, ում ենք մեղադրում:
Մի հատ նայենք, այս լուսե դեմքերին
Մի հատ լսենք ձայնը մեծերի,
Թե ինչ էին, նրանք մեզանից սպասում,
Իսկ ում լսեցինք ու ճամփից շեղվանք:
Ինչ կժառանգենք, մեր մանուկներին
Երբ որ վատնում ենք, ժամը անտեղի,
Երբ որ քանդում ենք, տունը հայրենի,
Երբ որ պղծում ենք, լեզուն մայրենի:
Մի օր կփոշմանենք, բայց ուշ կլինի
Հետ դարձի կամուրջը՝ այրված կլինի
Եվ ափշած հայացքով՝ գլխներիս կտանք
Բայց այդ ժամ արդեն, շատ ուշ կլինի:
Վ. Լուլուկյան