Քիչ առաջ կառավարության նիստի ժամանակ քննարկվել է ՓՄՁ ներկայացուցիչների կողմից ներկայացրած պահանջները և որոշակի փոփոխություններ արվել օրենքում:


Ինչպես հիշում ենք երեկ գործադիրի ղեկավարը ընդունել է ցուցարարների 15 հոգանոց խումբը: Տնտեսվարողները վարչապետին ներկայացրել էին մի քանի պահանջներ, որոնք որոշ չափով ցրում էին անորոշ մթնոլորտը:


Այսօր կառավարության նիստի առանցքային հարցերից մեկը վերաբերվում էր շրջհարկի մասին օրենքին: Փաստացի տոնավաճառի ներկայացուցիչների ու շահագրգիռ կողմերի միջև կայացած քննարկումների արդյունքում նկատվեցին որոշակի դրական միտումներ:


Ընդանուր առմամբ, քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ օրենքը լրամշակման կարիք ունի: Այս ամենի արդյունքում օրենքը հետաձգվեց մինչև սույն թվականի հուլիսի 1-ը՝ մինչև վերջինս կբերվի իր ամբողջական տեսքին:


Ինչպես տեսանք, կառավարության և ՓՄՁ ներկայացուցիչների միջև կայացած դիալոգը տվեց իր դրական պտուղները: Կարծում եմ, որ տնտեսվարող սուբյեկտները դեռ առաջին օրվանից պետք է համաձայնվեին կառավարությանկողմից արված քննարկման առաջարկի հետ և ստիպված չէին լինի մի քանի օր փակել իրենց խանութներն ու կրել որոշակի վնասներ:


Ինչ որ անհայտ ուժեր էլ կողքից բորբոքում էին առանց այն էլ թեժացող իրավիճակը, չհասկանալով, որ նման ձևով չեն լուծվում այդչափ կարևոր հարցերը և դրա ապացույցը եղավ կառավարության այսօրվա որոշումը:

 

 


Խաչատրյան Ժոռա