Այսօր կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել է նաև վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների և մասնավորապես, փաստաթղթավորման պահանջի ուժի մեջ մտնելու հետ կապված հարցերը:
Ինչպես գիտենք այսօր գործադիրի ղեկավարը ընդունել է ցուցարարներից մի քանիսին կառավարության շենքում և քննարկել խնդիրը:
Այս հարցի վերաբերյալ վարչապետն առաջարկել է քննարկման առարկա դարձնել տնտեսվարողների առաջարկությունները՝ օրենքի կիրառում կամավորության սկզբունքով, ՓՄՁ-ների շրջանառության առավելագույն շեմի բարձրացում, և հարկային մարմինների ստուգումների սահմանափակում:
Կարելի է ենթադրել, որ այսպիսով հարցի լուծումը կարագանա և, ինչպես բողոքի ակցիայի ժամանակ ասեցին մասնակիցները, իրենք գոհ կմնան լուծման նման տարբերակից:
Տիգրան Խաչիկյան