Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող տոնավաճառների առեւտրականներին: Նա նշել է, որ կառավարությունը հասարակության շահերից չբխող որևէ քայլ չի կատարելու եւ որ դեռևս նախորդ տարվա ընթացքում ՓՄՁ-ների առաջարկությունների հիման վրա ընդունվել են կառավարության համապատասխան որոշումներ, որոնք էլ ավելի դյուրին են դարձրել և պարզեցրել օրենքի կիրառելիությունը:


Առեւտրականները առաջարկել են, որպեսզի օրենքը կիրառվի կամավորության սկզբունքով, բարձրացվի ՓՄՁ-ների շրջանառության առավելագույն շեմը և հարկային մարմինների ստուգումները սահմանափակվեն: Վարչապետը հանձնարարել է ֆինանսների նախարարությանն առանձին քննարկման առարկա դարձնել ոսկու առևտրով զբաղվող տնտեսվարողների խնդիրները, գտնել համապատասխան լուծումներ: Նա հավաստիացրել է, բոլոր առաջարկները մանրամասն կքննարկվեն կառավարությունում և կներկայացվեն հանրությանը:

 

 

Կարինե Առաքելյան