Նիդեռլանդներում գտնվող Գիտհորն գյուղն ունի մի առանձնահատկություն՝ այնտեղ չկան ճանապարհներ, կամ գրեթե չկան:Գյուղի պատմությունը սկսվում է 1230 թվականից, երբ երկրի հարավից եկած փախստականները գտան այս վայրը:
Նշվում է, որ ջրհեղեղից հետո այստեղ մնացել էին միայն կենդանիների պոզերը։ Գյուղի անվանումն էլ գալիս է հենց Goat horns բառից, որը նշանակում է՝ «այծի պոզեր»: Նոր բնակիչներն այստեղ հայտնաբերել են նաև մեծ քանակությամբ տորֆ, որը սկսել են փորել-տեղավորել ամբողջ գյուղով:
Ժամանակի ընթացքում այդ փոսերում սկսել են անձրևաջրեր հավաքվել, ապա դրանք վերածվել են փոքրիկ լճերի, իսկ այժմ ձևավորված ջրային ուղիներ են: Տանից տուն հնարավոր է գնալ փոքրիկ կամրջակով կամ նավակներով: Գյուղն ամեն տարի մեծ թվով այցելուներ է ունենում: