1920 թ. սեպտեմբերին սկսվեց քեմալականների հարձակումը Հայաստանի վրա: Հայկական զորքն անցավ պաշտպանական մարտերի: Հոկտեմբերի կեսերին կատաղի կռիվներ տեղի ունեցան Սուրմալուի ճակատում:
Թուրքական բանակին մեծապես աջակցում էր Հայաստանի թրքությունը, որը Երեւանի թքի տակ դիմել էր բացահայտ զինված ապստամբության: Զանգիբասարի թաթարները փակում էին ճանապարհները, ոչնչացնում ճակատ մեկնող հայ զինվորներին, խափանում զենքի ու պարենի մատակարարումը բանակին: Դրությունն օրհասական էր: Թրքական զորամասերն ամեն կերպ փորձում էին մոտենալ Արաքսին, անցնել գետն ու արագ գրոհով մտնել Երեւան: Հայ զինվորներն ու սպաները ցույց էին տալիս հերոսության փայլուն օրինակներ: Ի տարբերություն Կարսի ճակատի, այստեղ խուճապ ասվածն ընդհանրապես գոյություն չուներ: Դրոն ու նրա օգնական Սուրենը (Կուռո Թարխանյան' ՀՀ նախավերջին սպարապետը) չէին էլ մտածում նահանջի մասին:
Հոկտեմբերի 24-ին Սուրմալուի ճակատում արյունահեղ կռիվներն սկսվեցին նոր ուժգնությամբ: Պարզվեց, որ թաթարները փակել են Մարգարայի խճուղին եւ պատրաստվում են թիկունքից գրոհել հայկական բանակի վրա: Դրոյի հրամանով Քանաքեռից բեռնատար ինքնաշարժերով Մարգարա շտապեց Կուռո Թարխանյանը: Առանց երկար մտածելու, նա զինվորներին տեղավորեց ինքնաշարժերի վրա, ինքը նստեց առաջին մեքենայի վարորդի մոտ եւ չորս ինքնաշարժերը, իրարից հիսուն քայլ հեռավորություն վրա, արագությամբ մոտեցան ճանապարհին դիրքավորված թաթարների դիրքերին' միաժամանակ արագահարվածներից ուժգին կրակ բացելով նրանց ուղղությամբ:
Հարվածն այնքան անսպասելի էր, որ թաթարները դուրս գալով խրամատներից եւ թողնելով իրենց զոհերին ու վիրավորներին՝ խուճապահար փախուստի դիմեցին: Տալով ութ վիրավոր ու մեկ զոհ՝ Կուռոն ճեղքեց թշնամու շղթան, օգնության հասավ օրհասական դիմադրություն ցույց տվող Դալիգդաշին եւ, ավելին, գրավեց հակառակորդի մի շարք ամրություններ: Երկու օր անց թուրքերն անցան հակահարձակման: Արարատ լեռան փեշերին՝ Դալիգդաշի դիրքերում, ուր պաշտպանությունն ստանձնել էր զորավար Սուրենը, զինվորների ու սպաների շուրջ 50 %-ը զոհվեց, բայց ոչ-ոք չնահանջեց: «Տղե՛րք, Մասիսը թուրքին չենք թողնելու, դեռ առաջ ենք գնալու»,_ զինվորներին ոգեւորում էր զորավարը:
Երեւանը, որ օրեր շարունակ ապրում էր Սուրմալուից հասնող թնդանոթների որոտի տակ եւ սարսափահար սպասում ճակատամարտի ելքին, հանգիստ շունչ քաշեց: Թուրքերն այլեւս Սուրմալուի ճակատում կենդանության նշույլներ ցույց չտվեցին:
Ցավոք, իրադարձությունները Կարսի ճակատում կանխորոշեցին հայ-թրքական պատերազմի ելքը: Կարսն իր ԴՐՈՆ ու ԿՈՒՌՈՆ չունեցավ:
ՀԳ - 1921 թ. փետրվարին Կուռո Թարխանյանը Հայրենիքի Փրկության կոմիտեի կողմից հռչակվեց հայկական զինված ուժերի ընդհանուր հրամանատար՝ ՀԱՅՈՑ ՍՊԱՐԱՊԵՏ: Հերոսը մահացել ու թաղվել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Տեսնես մեկն այսօր այցելու՞մ է նրա շիրիմին:
Հայե՛ր, գիտե՞ք, որ