Եվ ինչու՞ է հայ ժողովուրդն այդքան սիրում ազգային բանակը...որովհետև մեզնից յուրաքնչյուրն իր ուղղակի և անուղղակի ներդրումն ունի դրա ստեղծման և կայացման գործում:


Եվ ինչու՞ է բանակը մեր երիտասարդ պետության ամենակայացած կառույցը...որովհետև այն ամենասիրելին է, իսկ սիրով ստեղծված և սիրով առաջնորդվող յուրաքանչյուր երևույթ դատապարտված է ձգտել կատարելության:


Եվ ինչու՞ է մեր ժողովուրդն այնքան երախտապարտ Հայոց բանակին, որովհետև նա է մեր գոյության մեր ապագայի ամենավստահելի և իսկական երաշխավորը, որովհետև բանակն իր գոյությամբ արդենիսկ բացահայտել է հայ ժողովրդի դարավոր տառապանքների հիմնական պատճառը:…


Եվ այս ամենով հանդերձ պարզից էլ պարզ է, թե ինչու է այս օրը բոլորինս, ինչու է այս տոնը ամենասիրելին, որովհետև սա անվտանգ ապագայի ու նորանոր հաղթանակների տոնն է, ինչին այնքա՜ն սպասել է բազմաչարչար մեր ժողովուրդը:


Շնորհավո՜ր տոնդ, և փառք ու պատիվ քեզ, հայ զինվոր, շնորհավո՜ր ամենասիրելի տոնդ, հայ ժողովուրդ:

 

 

Արմեն Պետրոսյան