Մահաթմա Գանդին կարծում էր, որ հնդիկ ժողովուրդը պատրաստ չէ անկախության, որովհետև հոգեպես տկարացել է: Եվ նախ պետք է նրան հոգեպես առողջացնել, հետո միայն բարձրացնել ինքնավարության հարցը: Այդ պատճառով անկախության պայքարի միայն 45-րդ տարում է պետության վերականգնումը դարձել թիվ 1 նպատակ: Պետական մտածողությունը կարող է ձևավորվել նաև գենետիկ հիշողությամբ կամ քաղաքակրթական արժեքների ազդեցությամբ: Եթե ժողովուրդը դարեր շարունակ պետություն չի ունենում, ապա նրա գենետիկ հիշողությունից ջնջվում է պետության մասին տեղեկությունը: Այդ պատճառով 90-ականների սկզբին շատերը չէին հավատում, որ Հայաստանը կարող է պետություն դառնալ: Սակայն այդ վախը հաղթահարվել է հիմնականում Արցախյան պատերազմի ժամանակ, երբ քաջաբար կռվել են թվաքանակով մի քանի անգամ ավելի ադրբեջանական ուժերի դեմ: Եվ անկախ այն բանից, թե որ ճակատում են կռվել և հայկական ինչ բնակավայր ազատագրել, նրանք լուրջ ներդրում են ունեցել պետության կայացման գործում: Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր ստեղծեցին ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ: Փառք ու պատիվ նրանց, ովքեր ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ դարձրին ամենամարտունակը: Կեցցեն նրանք, ովքեր փոխարինելու կգան մեր ժամանակի հերոսներին և բարձր կպահեն ՊԵՏՈՒԹՅԱՆ անունն ու պատիվը: ՇՆՈՐՀԱՎՈՐ!!!!!!

 

 

 

Վահե Ղազարյան