Այս օրերին շարունակվում են շրջանառության հարկի փոփոխության դեմ բողոքները: Բողոքի մասնակիցները պահանջում են կասեցնել գույքագրման պահանջը կամ էլ հարկման սիստեմը թողնել բացառապես տնտեսվարողի նախընտրությանը:

 


Եթե դիտարկենք այս հարցը տնտեսվարողների տեսանկյունից, ապա իրենց առաջարկը շուկայական մրցակցային տեսանկյունից ոչ միայն արդյունավետ չէ, այլ նաև կարող է բերել բացասական հետևանքներ: Եթե նույն ոլորտում աշխատող 2 տնտեսվարողներ ընտրում են տարբեր տարբերակներ նրանց միջև առաջանում է անհավասար մրցակցություն: Դա բնականաբար չի կարող բացասական չանդրադառնալ ոլորտի զարգացման վրա:

 

 


Տնտեսվարողների մեկ այլ պահանջը, որը վերաբերում է գույքագրման կասեցմանը, ոչ միայն գլոբալ առումով արդյունավետ չէ, այլ նաև վերացնում է օրենքի ընդունման հիմնական նպատակը, որը կապված է ստվերային տնտեսության կրճատման հետ:

 


Ամեն դեպքում այս խնդիրը կարելի է լուծել հետևյալ տարբերակով: Սահմանել միասնական շրջանառության հարկ տարբեր դրույքաչափերով: Այն կստիպի խոշորին կա՚մ մասնատվել' վերացնելով մասշտաբի էֆֆեկտը, կա՚մ շատ հարկ մուծել: Այդպիսով փոքրի և խոշորի միջև կապահովվի հավասար մրցակցություն:

 

 

Տիգրան Խաչիկյան