Ալեքսիս Ցիպրասը չէր էլ մտածում քաղաքականության մասին, նվիրել էր իրեն սպորտին, բայց մի օր ծնկի վնասվածք ստացավ ու այլեւս չէր պարապում... Հենց այդ ժամանակ՝ Աթենքի ավագ դպրոցում նա ծանոթացավ Բետտիին ու սիրահարվեց... Բետտին հրավիրեց նրան Հունաստանի երիտասարդ կոմունիստների՝ իրենց կոմսոմոլի հավաքին: Ալեքսիսը սկսեց Բետտիի հետ միասին հաճախել այդ միջոցառումներին, համակվեց ձախակողմյան գաղափարներով, հետո մասնակցեց ուսանողների բողոքի ակցիաներին, հայտնի դարձավ, գլխավորեց ձախակողմյան շարժումը եւ վերջապես այսօր դարձավ Հունաստանի վարչապետ... Ապրում են Աթենքի կիսաբանվորական թաղամասերից մեկի յոթհարկանի շենքում... Հարեւանները պատմում են, որ մինչեւ հիմա Ալեքսիսն է զիբիլը թափում... Հիմա երեւի ավելի կարեւոր գործ կունենա... Ու շատ հնարավոր է՝ ամեն անգամ աղբը դուրս տանելիս Բետտին մտածի՝ ՙԻնչու սրան վարչապետ դարձրեցի՚...

 

 

Արմեն Դուլյան