Այս պատերազմում հաղթել է ազատամարտիկը: Նա այնքան խելացիորեն դրսեւորեց իրեն մարտի դաշտում. այսքան տարիներ անց մտածում եմ ու զարմանում: Երեւի նրա գեները խոսեցին: Բախտավոր մարդ եմ, որ այդպիսի զինվորներ եմ ունեցել: Այդ ես չէի զինվորին հրաման տալիս՝ գնա սա արա, այն արա: Նա ինքն էր ինձ հայտնում իր պատրաստակամությունը եւ ասում՝ ինձ հրաման տվեք:

 

 


Պապս կարսեցի է, հայրս էլ է Կարսում ծնվել: Մի մեծ երազանք ունեմ՝ ուզում եմ, որ Կարսը մերը լինի: Դեմ եմ զենքի, զինամթերքի պայթոցին, բայց ... Հայրս Կարսը վերադարձնելու ցանկությունը ինձ է փոխանցել, ես էլ, եթե չգրավեմ՝ կփոխանցեմ իմ զավակներին: Տան պատին Կարսի մեր տան նկարն է:

ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

 


Հայե՛ր, գիտե՞ք, որ