Շահույթահարկի մասով արտոնություններ եղել են 90-ականներին և 2000-ականներին: Սակայն այսպիսի մոտեցումը նոր, ոչ ստանդարտ որոշում էր:


Նախկինում, 1 մլն դոլար և ավելի ներդրումներ կատարած ընկերությունն առաջին երկու տարիներին ամբողջությամբ, իսկ դրան հաջորդող ևս մի քանի տարի' կիսով չափ ազատվում էր շահութահարկի վճարումից։ Այսպիսի գործելաոճը միտում ուներ 90-ականների փլուզումից հետո օտարերկրյա ներդրողների ներգրավել: Սակայն այն ժամանակ հաշվի չէր առնվել սույն որոշմամբ հարկերից խուսափելու հարցը: Եվ այսպես 2007-ին այս արտոնությունները վերացվեց:


Ըստ նոր օրինագծի նախատեսվում է բացառապես արտահանմամբ զբաղվող, տարեկան ավելի քան 100 մլն դոլարի ապրանք արտահանող և արտահանումից այդքան էլ գումար ռեզիդենտ բանկային հաշիներին ունեցող տնտեսվարողների շահութահարկը նվազեցնել 10 անգամ' 20 տոկոսի փոխարեն սահմանելով 2 տոկոս:


Ավելին' սույն արտոնություններից օգտվելու համար ընկերությունը պետք է լինի նորաստեղծ, իսկ ներդրումները' նոր կատարվող: Այսպիսով մի քանի ընկերության միավորման միջոցով շահութահարկի վճարման արտոնությունից օգտվելու տարբերակը չի գործի:


Հարկ է նշել, որ օտարերկրյա ներդրողների համար նույնպես գրավիչ տարբերակ է ՀՀ-ում հիմնվելն ու արտադրանք տալը, քանի որ շահույթահարկի 10 անգամ նվազեցումից բացի Հայաստանում կա նաև ԵՏՄ շուկայի հեռանկարները:


Այսինքն ինչ է ստացվում' արտոնություններից օգտվելու համար ի հայտ կգան նոր ներդրողներ, ովքեր ստիպված կլինեն մեծ քանակով գումար ներդնել և բացել նոր աշխատատեղեր:


Հավանական ոլորտներն են շինանյութերի արտադրությունը, ոսկերչությունն ու ադամանդագործությունը, բարձր տեխնոլոգիական, գիտատար արտադրանքը, մասամբ գյուղմթերքների վերամշակումն ու սննդարդյունաբերությունը:

 

 

Հայկ Համբարձումյան