Սևակն Աստվածատուր էր, Աստծո ողորմածությամբ բանաստեղծ… Խելոք, խենթ, տաղանդավոր բանաստեղծ, և պատահական չէ, որ նրա բանաստեղծությունները ժամանակի հետ ավելի թևատարած են դառնում շարունակում հնչել, ճախրել և խորհել:


Սևակը երկնեց դարերի համար, սիրեց, սիրվեց և դեռ սիրվում է իրենով լցնելով մեր հոգիներն ու սրտերը: Պարույր Սևակն այդպես էլ գաղտնիք մնաց՝ ինչպես մյուս մեծերը, այրվեց, որ ոչ մի կաթիլ, ոչ մի բուռ մոխիր չմնա…Մնա իր ստեղծածը, իր նվաճած ճշմարտությունը, իր խորը կենսափիլիսոփայությունը, իր գողտրիկ, տաղանդավոր ստեղծագործությունները:


Ծնունդդ շնորհավոր սիրելի Պարույր…Շնորհավորում եմ քեզ՝ միշտ կենդանի, միշտ սիրված ու արևային բանաստեղծ….

 

 

 Ռոբերտ Մելքոնյան