Կարդալով ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու մյուս երկրների ղեկավարների սրտաճմլիկ ցավակցական նամակները «Սաուդյան Արաբիայի ժողովրդին» թագավոր Աբդուլլայի մահվան կապակցությամբ՝ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ բոլոր երկրներն էլ թքած ունեն ժողովրդավարության ու մյուս արժեքների վրա։ Եթե էդպես չլիներ, կբողոքեին մի երկրի իշխանությունների դեմ, որտեղ գործում են համարյա նույն օրենքները, ինչ Իսլամական պետությունում. միջնադարյան թագավորական համակարգ, բոլոր պաշտոնները նշանակվում են թագավորի կողմից, գործում են միայն շարիաթի կանոնները, մեծ թվով հանցագործությունների համար մահապատիժ՝ օրինակ կրոնափոխության կամ վհուկության համար։ Երկրում գործում ա կրոնական ոստիկանություն, որը հետևում է, որ բոլորը «ճիշտ» աղոթեն։ Կա նաև վհուկների որսով զբաղվող հատուկ ոստիկանություն, որը անցած տարի տասնյակ կանանց է գլխատել։ Մարդու իրավունքների մասին երկրում ընդհանրապես չեն էլ լսել։


Բայց բոլորը թքած ունեն դրա վրա, որովհետև Սաուդները ունեն շատ նավթ ու լսում են մեծ եղբորը։ Էնպես որ թող ոչ-ոք հույս չունենա, թե մեծ տերություններից որևէ մեկը մեզ երբևէ կօգնի, եթե չունենա դրանում սեփական շահը։

 

 


Միքայել Ղուկասյան