Հայ Ազգի մոտ, կապված Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության հետ, էմոցիոնալ լարումը հասել է գագաթնակետին, բայց տարատեսակ վերլուծություններ և մտքեր արտահայտելուց առաջ, փորձե´ք ապավինել ԱՌՈՂՋ ԴԱՏՈՂՈՒԹՅԱՆԸ :
1. ԱՅՍ ՊԱՀԻ դրությամբ ՀՀ-ից ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը չի կարող հանդիսանալ առաջնահերթ կարևորության խնդիր և, դրանից չէ կախված Հայության լինել-չլինելու խնդիրը:
2. Ներկա աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի պայմաններում, հաշվի առնելով նաև թուրքական ԻՐԱԿԱՆ վտանգի գործոնը, եթե դու չես հաշվարկել ռուսական ռազմաբազայի դուրսբերման բոլոր ռիսկերն ու վտանգները' այդ քայլը, մեղմ ասած, արկածախնդրություն է' հղի անկանխատեսելի հետևանքներով:
3. Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ այս կամ այն ռազմաբազայի դուրսբերումը տեղի է ունենում' ելնելով կոնկրետ քաղաքական իրավիճակից' դիվանագիտական բարդ և երկարատև բանակցությունների արդյունքում' հաշվի առնելով նաև կոնկրետ պետության, ԱՅԴ ՊԱՀԻ դրությամբ, քաղաքական կշիռը, նրա ռազմական և տնտեսական հզորությունը: Պատմական փայլուն օրինակ է Սինգապուրը, երբ բրիտանական ռազմաբազայի դուրսբերմանը, նախորդեց Լի Կվան Յու-ի ներքին բարեփոխումները բանակում, ինչպես նաև' երկարատև բանակցությունները Մեծ Բրիտանիայի կառավարության հետ, որտեղ Սինգապուրի վարչապետը դրսևորեց կամք և միաժամանակ' կշռադատված մոտեցումներ, ինչի արդյունքում' բրիտանացիները աստիճանաբար դուրսբերեցին իրենց զորքերը երկրի տարածքից:
4. Նույնիսկ տնտեսապես հզոր լինելը բավարար պայման չէ, որպեսզի պետության տարածքից դուրս բերվեն օտարերկրյա ռազմաբազաները, օրինակ' Ճապոնիան, որն, իր տնտեսական մակարդակով, հանդիսանում է աշխարհի 3-րդ պետությունը, բայց հանդուրժում է ամերիկյան ռազմաբազաների ներկայությունը իր երկրի տարածքում(Օկինավա կղզի):
5. Ապագա Հայոց պետականության առջև, որպես ռազմավարական նպատակ, պետք է դրվի Հայաստանի բոլոր սահմանների ամբողջական և համակողմանի պաշտպանության խնդիրը' բացառապես Հայոց Ազգային Բանակի ուժերով : Դրա համար անհրաժեշտ է ստեղծել Հզոր Հայկական Պետություն, որն ունակ կլինի լուծելու այդ և մնացած այլ խնդիրները:
Լևոն Ստեփանյան