Այս տարին սկսվեց ոչ այնքան լավ ինչպես համաշխարհային այնպես էլ մեր տնտեսության համար: Նմանատիպ իրավիճակները պահանջում են արագ և կոնկրետ որոշումներ, որպեսզի իրավիճակը դուրս չգա հսկողությունից:


Այդ իսկ պատճառով վերջին օրերին վարչապետի գլխավորությամբ կառավարությունում հաճախակի են տեղի ունենում քննարկումներ տնտեսության աշխուժացման, արտահանման խթանման, նոր ներդրումների ներգրավման, ներքին ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման, առկա տնտեսական միջավայրի և գործարարության համար պայմանների բարելավման ուղղությամբ։


Կառավարությունը պատրաստվում է խթանել արտահանումը՝ կիրառելով նոր գործիքներ։ Արտահանողների համար շահութահարկի կտրուկ նվազեցումն ըստ էության կլինի դրա առաջին քայլը։


Այս փոփոխությունն իրենից ենթադրում է շահութահարկի նվազեցում 10 անգամ նրանց համար, ովքեր կկարողանան երկրից արտահանել տարեկան 50 մլրդ դրամի ապրանք։


Փաստ է այն, որ ՀՀ-ում միշտ էլ արտահանման խթանումը ուշադրության կենտրոնում է եղել,սակայն այդ ուղղությամբ գործնական քայլեր շատ քիչ են ձեռնարկվել։ Այդ առումով կառավարության այս որոշումն իսկապես աննախադեպ է:

 

 

Գոռ Մարկոսյան