Նոր եմ սկսում հասկանալ, դե ինչու են մեզ մոտ այսքան ակտիվացել Մայդաններում

վերապատրաստություն անցած բառիս բուն իմաստով օտարերկրյա գործակալները, կամ էլ, լավագույն դեպքում՝ օտարերկրյա գործակալներին հարիր վարք ու կեցվածք դրսևորող գործիչները՝ Պեմյակովի ոճրագոործության ֆոնին։


Մեր տարածաշրջանում շատ լուրջ պրոցեսսներ են հիմա գնում, որոնց հետևանքները կարող են կտրականափես փոխել ուժերի հարաբերակցությունը Մեծ մերձավոր արևելքում, իսկ դա անընդունելի է ԱՄՆ-ի համար։


Դաատեք ինքներդ. օրեր առաջ տեղի ունեցավ մի կարևորագույն իրադարձություն, որը կարծես թե վրիպեց մեր ուշադրությունից... Ռուսաստանն ու Իրանը կնքեցին ռազմական համագործակցության մասին պայմանագիր։ Սա դեռ դժվար է լիարժեք ռազմա-քաղաքական դաշինք համարել, բայց Արևմուտքի ագրեսիվ գործողությունները և գնալով ավելի խորացող ու տարածվող քաոսը տարածաշրջանում պարզապես անխուսափելի է դարձնում նման դաշինքի կնքում ամենամոտ ապագայում։


Իսկ դա նշանակում է, որր կտրուկ մեծանալու է Հայաստանի նշանակությունը, որովհետև փատացի Ռուսաստանի ու իրանի միջև միակ հուսալի կամուրջը լինելու է հենց Հայաստանը, ինչը կարող է բերել նրան, որ կձևավորվի թերևս ամենաբնական ու ամենակարևոր եռակողմ դաշինքը՝ Հայաստանի, Իրանի ու Ռուսաստանի միջև։ Սա դեռ վաղուց պետք է արվեր, բայց առավելապես Ռուսաստանի պատճառով դա հետաձգվում էր։


Մյուս կողմից էլ՝ մահացել է Սուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլան, ինչը անխուսափելիորեն հանգեցնելու է առնվազն քաղաքական անկայունության՝ նրա ժառանգների աթոռակռվի պատճառով, իսկօ Սաուդյան Արաբիան հանդիսանում է ԱՄՆ-ի գլխավոր գործիքը՝ Մերձաավոր Արևելքում։ Սակայն ստեղծված իրավիճակում արաբներին խաղից կարող են հանել հենց նշածս ներքին անկայունությունը, որը դեռ մի բան էլ կարող է սրել Իրանը՝ հրահրելով դժգոհություններ տեղի շիա մահմեդականների շրջանում, որոնք առանց այն էլ կայուն դժգոհ են սուննիական ռեժիմի դեսպոտիզմից։


Ու որպեսզի հնարավորինս խանգարել Իրանի ու ռուսաստանի մերձեցմանն ու հզորացմանը, ԱՄՆ-ը պատրաստ է ամեն ինչի, այդ թվում Հայաստանում լուրջ քաղաքական ցնցումներ հրահրելուն։

«Բարեբախտաբար», ԱՄՆ-ը ունի թե դրա հարուստ փորձը, թե բազմապսի մեխանիզմներ, թե՛ անհրաժեշտ նյութական ու մարդկային ռեսուրսներ և հենց հիմա մենք տեսնում ենք այդ պրոցեսսների նախնական շարժերը։


Եթե ես իրավացի եմ, ապա շատ շուտով մենք կհայտնաբերենք, որ մեզ մմոտ փորձում են Ուկրաինա սարքել ու դա անելու են հենց այն մարդկանց ձեռքով, ովքեր երդվյալ մայդանականներ էին ու են։

 

 

 


Գեղամ Ասլամազյան