Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է իսպանական «Գլոբալ Դեզառոլոս և Ինժեներիա» ընկերության փոխնախագահ Անտոնիո Լուկեի գլխավորած պատվիրակությանը:
Ընկերությունը մասնագիտացած է գյուղատնտեսական ենթակառուցվածքների զարգացման և ագրոբիզնեսի կազմակերպման ոլորտում:

 

 


Հանդիպման ժամանակ վարչապետը կարևորել է համագործակցության ծավալումը և գյուղատնտեսության ոլորտում իսպանական հարուստ փորձի կիրառումը:
Կազմակերպության փոխնախագահ Անտոնիո Լուկեն ասել.
«Ընկերությունը շահագրգռված է Հայաստանում գործունեություն սկսելու և գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու գործում»:

 


Զրուցակիները քննարկել են հակակարկտային և ոռոգման համակարգերի կատարելագործման, ինչպես նաև ագրոբիզնեսի կազմակերպման ուղղությամբ ծրագրերի իրականացման հեռանկարները:
Պատվիրակության այցի շրջանակում նախատեսվում է Փոխըմբռնման հուշագրի ստորագրում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և իսպանական «Գլոբալ Դեզառոլոս և Ինժեներիա» ընկերության միջև, ինչ կամրապնդի համագործակցություն ծավալելու և համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը:

 

 

Անի Սանոսյան