Աշխարհի ամենավտանգավոր հյուրանոցը գտնվում է Իտալական Ալպերում: Այն նախատեսված է արշավականների համար: Այն ունի խողովակի տեսք, որի մի մասը գտնվում է ժայռերի վրա, իսկ մյուս մասի տակ մոտ 300 մետրանոց անդունդն է:
Հյուրանոցում կարող են ապաստանել միանգամից 12 լեռնագնաց: Այն անվանվել է իտալացի լեռնագնաց Ջուստո Ջեռվազուտոի անունով: Հյուրանովում գիշերելն արժե 30 եվրո: