Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մարզերում գարնանը գյուղատնտեսական աշխատանքների իրականացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը և գյուղոլորտում նախատեսվող ծրագրերը:
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ պետական աջակցության բոլոր ծրագրերն այս տարի ևս կրելու են շարունակական բնույթ:

 

 


Համաշխարհային բանկի հետ համատեղ նախատեսվում է սկսել մարզերում կոոպերատիվների ստեղծման ծրագրի երկրորդ փուլը, որում կներգրավվի շուրջ 100 համայնք: Առաջին փուլի իրականացումը նպաստել է գյուղացիական տնտեսություններին գյուղտեխնիկայով ապահովմանը, գյուղատնտեսական աշխատանքների համակարգված իրականացմանը, անասնագլխաքանակի ավելացմանը:
Այս տարի Հայաստանում կբացվի 5 սպանդանոց, ինչը կբերի սննդամթերքի անվտանգության խնդիրների լուծմանը:

 


Չնայած նրան, որ ԵՏՄ անդամակցությունը բերում է գյուղատնտեսության զարգացման մեծ հնարավորություններ' ամեն ինչ կախված է մեր քրտնաջան աշխատանքից: Ճիշտ և նպատակաուղղված աշխատելու դեպքում կարելի է օգտագործել ԵՏՄ հնարավորությունները... ոչ ոք սկուտեղի վրա մեզ ուտեստներ չի մատուցի:

 

 

 

Ժորա Գրիգորյան