Պատմության ցանկացած խեղաթյուրում, այն էլ հստակ քաղաքական նպատակներով առաջացնում է զզվանք: Փաստորեն Ուկրաինայի վարչապես Արսենիյ Յացենյուկի 《փայլուն》մտքերն առ այն, որ ԽՍՀՄ 41թ. հարձակվել է Գերմանիայի և Ուկրաինայի վրա, չեն բավարարում որոշ քաղաքական գործիչների: Այժմ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Գժեգոժ Սխետինան հայտարարել է, որ Աուշվիցի (Օսվենցիմի) ճամբարն ազատագրել են ուկրաինացիները:

 

 

Իբր այսպիսով փորձում են հարված հասցնել ռուսներին: Ախր բոլորը ծիծաղում են էս հիմարությունների վրա: Օսվենցիմն ազատագրել է խորհրդային բանակը, որտեղ հազար ու մի ազգություններ կային: Փաստորեն մեր հարևան ադրբեջանցիների' պատմության կեղծարարությունների մասշտաբները լուրջ անհանգստացնում են արդեն արևմտյան երկրների որոշ քաղաքական գործիչների:

 

 

Արթուր Ասատրյան