Գյումրին արդեն մոտ 10 օր է մղձավանջի մեջ է, իսկի էն ինչ էսօր էր կատարվում Գյումրիում մարդկային հոգեբանության առումով ուղղակի աննկարագրելի է: Արդեն տասը օր է քաղաքն անաճանաչելի է, մարդիկ չեն կարողանում հասկանալ ոչ միայն ինչպես, այլեւ ինչուն եղավ, այդ ողբերգությունը:
Հա ասում էի բանի տեղ չդնել, ուշադրություն չդարձնել, բայց գալիս ա մի պահ, որ ուզում ես ասել գնացեք գրողի ծոցը.....թող գնան գրողի ծոցը նրանք ովքեր էս ողբերգության ու դրանից հետո տեղի ունեցած , իմ կարծիքով արդարացի, բողոքի ալիքի մեջ փորձում են մարդկանց գործողությունների կամ արտահայտությունների մեջ գրանտների, կամ սադրիչների ականջներ տեսնել, ովքեր փորձում են մարդկանց ցասումը, սուգը բողոքի ձայնը հավասարեցնել իրենց պատկերացմամբ ինչ որ ճղճիմ էթիկայի կանոների հետ:
Հեչ կարիք չկա սուտի քաղաքավարություն խաղալ, երբ հողին են հանձնվում 6 ամսական ու երկու տարեկան երեխաների մարմինները: Եթե մտածում եք, որ էդպիսի ողբերգությւոնից հետո տեղի ունեցած ցանկացած գործողություն, բողոք ցասում պատվիրված է, ուրեմն դուք լուրջ խնդիրներ ունենք:
Մկրտիչ Իսրաելյան