ՄԱԿ-ի տարածաշրջանային կենտրոն դառնալու Թուրքիայի ձգտումներն ու քայլերն արդյունք են տալիս: Իհարկե, մի քանի տարի շարունակ Թուրքիայի կողմից գործադրվող ջանքերն ու ՄԱԿ-ի շահագրգռությունն առաջին հերթին պայմանավորված են ֆինանսական գործոնով, քանի որ թուրքական կողմն էական ֆինանսական միջոցների հատկացման խոստումներ է տվել կենտրոնների գործունեության համար: Թուրքիայի համար այդ կենտրոնների գործունեությունը կարևորվում է միջազգային հարաբերությունների ու արտաքին քաղաքական լծակների առումով:
Նախ' 2014 թ. ՄԱԿ-ի Զարգացման գործակալության Եվրոպայի և ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակը Բրատիսլավայից տեղափոխվեց Ստամբուլ: Փաստորեն, Թուրքիայում գործող գրասենյակի միջոցով է իրականացվելու թվով 18 պետությունների, այդ թվում նաև' Հայաստանի հետ գործակալության համագործակցությունն ու նախագծերը: Հիմա էլ Ստամբուլում է հիմնվում ՄԱԿ-ի Կանանց հարցերի Եվրոպայի և Միջին Ասիայի տարածաշրջանային գրասենյակը, որի վերաբերյալ համաձայնագիրն ստորագրվել էր նախորդ տարվա փետրվարին:
Լևոն Հովսեփյան