Այսօր՝ Իրաքում, տեղի էր ունեցել էներգետիկայի ոլորտին նվիրված կոնֆերանս: Կոնֆերանսի ժամանակ ելույթ ունեցավ Իրաքի նավթի նախարար՝ Ադել Աբդել Մախդին: Խոսելով վերջին ամիսներին տեղի ունեցող իրադարձություններից, նախարարը նշեց, որ նավթի հետագա գնանկման պատճառ այլևս չկա:
Նավթի աննախադեպ գնանկումը կարող է պատճառ դառնալ այսպես ասած «թանկանոց» նավթ արտադրողների կապիտուլյացիային այս ոլորտից: Նման իրավիճակը կբերի նավթի արտադրության ծավալների կրճատմանը, ինչը և կհանգեցնի շուկայի կարգավորմանը:
Դեռ երեկ նավթի մեկ բարելի գինը իջել էր 2,3 դոլարով: Ինչ վերաբերում է Ֆյուչերսային պայմանագրերին, ապա փետրվարի դրությամբ դրանք կկազմեն 46,39 դոլար մեկ բարելի դիմաց:
Իհարկե որոշ արտադրողների դուրս գալը շուկայից չի կարող չազդել նավթի գնի կարգավորման վրա, սակայն միանշանակ պնդել որ այն որոշիչ կլինի գնակարգավորման հարցում, նույնպես սխալ կլինի: Այնուամենայնիվ նավթի գնանկումը հասել է ռեկորդային ցուցանիշների, ինչը ենթադրում է, որ գնանկման կուլմինացիան հասունանում է օր օրի :
Տնտեսական անկյուն