ՀՀ կառավարությունում օրերս տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ ֆինանսական համաձայնագրերի մեկնարկը: Այն նշանակալից է նրանով, որ ԵՏՄ-ին անդամակցելու պայմաններում շարունակվում է ՀՀ-ի և Եվրոպական միության հետ համագործակցությունը: Այս աջակցությունը թույլ կտա լրացնել միջազգային պահուստները և մեղմել տեղական արժույթի արժեզրկումը:
Համաձայնագրերից երկուսը ուղղված են տնտեսական, այդ թվում գյուղատնտեսական և գյուղական համայնքների զարգացմանը: Այն կազմում է մոտ 25մլն. եվրո: Մնացածը ուղղված են տարածքային զարգացման, ջրամատակարարման ցանցի բարելավման և նմանատիպ ծրագրերի, որոնք մեծամասամբ անարդյունավետ են օգտագործվում:
Ճիշտ է աջակցության մեծ մասը ուղղված չէ երկրի ենթակառուցվածքների զարգացմանը, սակայն տնտեսության մեջ արված ցանկացած ներդրում մուլտիպլիկացիոն էֆֆեկտի շնորհիվ ազդում են նաև նմանատիպ այլ ճյուղերի, մասնագիտական որոշակի խմբերի վրա:
Գոռ Մարկոսյան