Պատմությունը ապացուցում է որ պետությունների միջև փոխհարաբերություններում ամենադժվար հարցերը միշտ կապված են տարածքային փոխադարձ պահանջատիրությունների հետ։ Առավել հեշտ են կարգավորվում երկու պետությունների միջև հարաբերությունները եթե այդ պետությունների միջև չկան նման հարցեր կամ դրանք այնքան վաղնջական են որ կորցրել են իրենց ակտուալությունը։ Մենք երեք այդպիսի մոտիկ հարևան ունենք։ Իրանը, Վրաստանը և Ռուսաստանը։ Մեր առաջնահրթ խնդիրներն են չվատացնել հարաբերությունները այդ երեք երկրների հետ այլ ընդհակառակը, աշխատել հնարավորության սահմաններում դրանք խորացնել ու զարգացնել։


Այո, կլինեն նաև կնճիռներ ու անհարթություններ որոնք պետք է լուծվեն միշտ աչքի տակ ունենալով լավ հարաբերությունների պահպանման անհրաժեշտ հեռանկարը։


Խելոք մարդը քայլը գցելիս միշտ պետք է մտածի նաև հաջորդ քայլը գցելու հնարավորության մասին եթե մտադիր է շարունակել առաջ գնալը։

 

 

Համլետ Աբրահամյան