ARCA-ից օգտվողներին :
Մի քանի օր առաջ հայտնաբերեցի որ բանկում հաշվի մնացորդը չի համընկնում այն թվի հետ որ ցուցադրում է ARCA-ն , և երկուսն էլ չեն համընկնում է այն թվի հետ որ պիտի լիներ ըստ ինձ: Հաշիվը նոր է , այնպես որ ճիշտը իմ թիվն է: երկուսին էլ զանգելուց և հատ հատ գործարքները ճշտելուց պարզվեց որ ARCA-ն բանկում կատարված 2 գործարք ԿՐԿՆԱԿԻ է գրանցել իր մոտ , իսկ ինտերնետով կատարած 2 գործարք մուտք չի արել բանկ: Հիմա խնդրել եմ որ իրար հետ ճշտեն : քանի օր է անցել դեռ ոչ մի բան չի ուղղվել: Բանկում ինձ ասացին որ էդ ARCA-ի պատճառով իրենք իրենց իսկ աշխատավարձերը չէին կարողանում բանկոմատով ստանալ:
Ստուգեք ձեր հաշիվները ժողովուրդ, սրանք չգիտեմ ինչ են արել իրենց "ծրագրային ապահովման" հետ: