Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ ճապոնացիները օկուպացրին չինական ընդարձակ տարածքներ, գլխավոր խնդիրներից մեկը դարձավ տեղի խաղաղ բնակչության վերահսկումը, որպեսզի խուսափեն զինված ապստամբությունից: Բայց ճապոնական բանակի զինվորների քանակը բավարար չէր վիթխարի բնակչություն ունեցող չինական բնակավայրերը երկարատև վերահսկելու համար: Ուստի ճապոնացիները կատարեցին մի շատ հետաքրքիր հոգեբանական հնարք: Քաղաքների և գյուղերի բնակիչներին (հիմնականում տղամարդկանց) ոտքով տանում էին մոտակա բնակավայրը' աշխատելու պատրվակով: Ճանապարհին, որտեղով անցնում էին գերիները, ծանր քարեր էին «թափված», որոնք խանգարում էին անցորդներին: Գերիներից ամենից նախաձեռնողները վերցնում էին քարերը և տանում նետում ճանապարհից դուրս: Նրանց ուղեկցող զինվորները ֆիքսում էին այդ մարդկանց, նշում նրանց անունները: Վերջում նրանց առանձնացնում էին բոլորից և գնդակահարում: Եվ այդպես, կարճ ժամանակում ճապոնացիները չեզոքացրին բոլոր նախաձեռնող տղամարդկանց, ովքեր կարող էին հնարավորության դեպքում համախմբել մարդկանց, առաջնորդել և կազմակերպել ապստամբություն: Արդյունքում, ճապոնացի մի քանի հազար զինվորներ հեշտությամբ վերահսկում էին միլիոնավոր չինացիների' նախապես նրանց զրկելով իրենց ներսի ակտիվ և նախաձեռնող զանգվածից:

 

 

Գարիկ Գրիգորյան