Հայաստանի համապառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2014-ի 1-ին եռամսյակում կազմել է 748 մլրդ 928 մլն դրամ' 2013-ի նույն ժամանակահտվածի համեմատ աճելով 3,1 տոկոսով, 2-րդ եռամսյակում' 952 մլրդ 106 մլն դրամ' 2013-ի նույն ժամանակահտվածի համեմատ աճելով 2,3 տոկոսով, 3-րդ եռամսյակում' 1 տրլն 365 մլրդ 94 մլն դրամ' 2013-ի նույն ժամանակահտվածի համեմատ աճելով 5,3 տոկոսով: Այս ցուցանիշներին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից:


Հիշեցնենք, որ սկսած 2011-ից, Ազգային վիճակագրական ծառայությունն անցել է մակրոտնտեսական ցուցանիշների հավաքման, հրապարակման եւ ամփոփման նոր մեթոդի' դադարեցվել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ամսական հաշվարկումը, իսկ որպես տնտեսության վիճակը գնահատող ամսական ցուցանիշ ներկայացվել է տնտեսական ակտիվության ցուցանիշը: ՀՆԱ-ն հրապարակվում է ըստ եռամսյակների' տվյալների ամփոփումից հետո եւ 4-րդ եռամսյակի, ապա եւ տարեկան ցուցանիշը կհրապարակվի ավելի ուշ:

 

 

Կարինե Առաքելյան