Թող ինձ մեղադրեն ռուսամետության մեջ, բայց պետք է գրեմ,,, Արևմտյան քարոզչամեքենայի ակտիվ հակառուսական քաղաքականության պատճառով նսեմացվում է ամեն ինչ, ինչ ռուսական է, վերախմբագրվում է պատմությունը, իրականությունը, և, բնականաբար, ապագան,, Եթե մինչ այդ գոնե խոսվում էր այն մասին, թե միան Խորհրդային Միությունը չէ, որ հաղթել է Ֆաշիստական ԳԵրմանիային, ապա հետո' որ ընդհանրապես չի հաղթել, մի բան էլ' հարձակվել է,, Եվ այն փաստը, որ ՌԴ նախագահին չեն հրավիրել Օսվենցիումի ազատագրման 70-ամյակի միջոցառմանը' արդեն գլուխգործոց ու դրա գագաթնակետն է,,, Չեն հրավիրել նաև ԽՍՀՄ որևէ այլ պետության ներկայացուցիչներին, որոնք հավատարիմ մնացին հակաֆաշիստական սկզբունքների,,, Եվ սա արդեն լուրջ ապտակ է բոլոր նրանց, ովքեր արյուն են թափել ֆաշիզմի դեմ պայքարում, այդ թվում հայերի, որոնք ոչ միայն կռվել են Խորհրդային բանակում , այլ նաև Ֆրանսիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում' տեղական պարտիզանական ջոկատներում.. Ավելին, այսօր Հայաստանում սերմանում են հակառուսական ատելությունը նույնպես, ինչպես ժամանակին դա արեցին Ուկրաինայում,,, և Գյումրիի ողբերգությունը դարձավ լավագույն միջոց և առիթ,,, Հասկանալի է, որ Օբամայի վարչակազմն ամեն գնով ցանանում է հեռացնել Պուտինին նույնկերպ, ինչ Հուսեյնին, Մուբարաքին, Քադաֆիին, բայց' արդյո՞ք նման կերպ պղտորելով սրբություններն ու տրամադրելով ազգերին' ռուսների դեմ,, Եվ դա բնական է, քանի որ եթե չլինի Պուտինը, ռուս ազգը նոր նման առաջնորդ կծնի,,, Եվ այստեղ կարևոր է, որ հայությունը, որը վերապրել է Ցեղասպանությունը, տեսել է Սումգայիթն ու Բաքուն, զգում է Ադրբեջանի հայատյացությունը' չվարակվի այդ ֆաշիզմով, որից այդքան տուժել ու տուժում է... Եվ պետք է թարգել ալերգիկ ձևով ընկալել ամեն մի բան, ինչ գալիս է Ռուսաստանից, արդարացիորեն տարանջատել դրականն ու բացասականը... Վերջիվերջո' պատմության և իրականության վերախմբագրումը նաև մեզ է սպառնում և արդեն դա նկատելի է' եթե 1988-ից 98 թվականը բոլորը խոսում էին արցախահայության ազատ ապրելու արդար իրավունքի մասին, ապա ադրբեջանական քարոզչամեքենայի զեղծարարության պատճառով արդեն մոռացել են Ղարաբաղյան հարցի բուն իմաստը, խոսում են ինչ որ տարածքային ամբողջականության մասին, հայկական կողմին փորձում են այլ բաներ հրամցնել, և այստեղ մեր իշխանությունների ուժեղ կամ թույլ լինելը որևէ դերակատարում չունի,, պարզապես' մենք ևս հայտնվել ենք այս "սրբագրման" տակ,, Երբ մոռանում են, որ մինչև 1992 թվականի հունվար ռուսական բանակ կոչեցյալ չի եղել, այլ եղել է դեռ Խորհրդային բազմազգ բանակ, որը և իրականացրել է "կոլցոն", երբ մոռանում են, որ Գրաչովը , Ելցինը օգնել են հայկական բանակին' 92 թվականի հակահարվածի և Շուշիի ազատագրումից առաջ, երբ մոռանում են, որ ռուս սահմանապահները 1993 թվականի ամռանը կանխեցին թուրքական ներխուժումը, որ Ջավախքի հայությունը դեմ էր այդտեղից ռուսական բազայի դուրս բերմանը, դեռ շատ բան կմոռացվի ,,, Եվ եթե իմ գրառումս դիտարկեն որպես ռուսամետություն' թող դիտարկեն' ես հավատարիմ եմ իմ սկբունքներին, միգուցե' նաև ծագումնաբանությանը և դրանից վատ չեմ զգում,,, Ես , համենայն դեպս' իմ հիշողությանը չեմ դավաճանում, նաև' իմ սկզբունքներին և այն ամենին, ինչ ստացա ավագ սերունդներից, պապերից, խորհրդային դաստիարակությունից., և որոնց ես ծառայեցնում եմ' ի փառս Հայաստանի Հանրապետության
Բագրատ Մովսիսյան