Էս ինչ մի պաշտոնյաների, քաղաքական, դիվանագիտական հոգեւորական դեմքերի ցավակցական հեղեղ է սկսվել: Բա ու՞ր էիք մինչեւ հիմա, ախր էդ սպանդը երեկ տեղի չունեցավ: Արդեն մի ամբողջ շաբաթ երկիրը ցնցվում է, ողբում է....նո՞ր եք որոշել կապիկություն անել: Իսկ ընդհանրապես կարծում եմ, որ ձեր ցավակցական ուղերձները պետք է պահեիք ձեզ, որովհետեւ մորթված ընտանիքի հարազատներին, մտերիմներին, կամ համաքաղաքացիներին ցավակցական խոսքեր պետք չէ ուղղել նրանք դրա կարիք չունեն: Ձեր գործը պետք է լիներ անվտանգության եւ արդարադատության ապահովումը, այլ ոչ թե ցավակցական խոսքեր ասելը:

 

 

Մկրտիչ Իսրայելյան