Տարուց ավել ինձ մի հարց է հետաքրքրում...


"Серые волки" ֆիլմում մի հատված կա, երբ Խրուշչյովը հասկանում է, որ իր երգը վերջնականապես երգված է ու Ղրիմի ամառանոցում Միկոյանի հետ "по душам" զրուցում է: Շատ հետաքրքիր երկխոսություն է: Միկոյանին ներկայացնելով քաղբյուրոյի անդամների այլանդակություններն ու համակարգի բարոյազուրկ վիճակը' Խրուշչը հիասթափված ասում է. "Какое общество мы построили?": Միկոյանն էլ պատասխանում է. "Да, это не то, о чем мы помышляли в 17-ом".


88-ին մեր ժողովուրդը դուրս եկավ փողոց, ի հայտ բերեց նոր լիդերների' նոր մտածողությամբ: Հետո ստեղծեց նոր որակի, նորի հիմքերի ու նոր աժեքների վրա հիմնված նոր պետականություն, որի առաջին մկրտությունը պարտադրված պատերազմում հաղթանակն էր:


Հետո սահմանդրություն, պետական, հասարակական, տնտեսական ու քաղաքական կառավարման նոր մոդելներ ու ինստիտուտներ... Ծանր, ողբերգական փորձություններ, մինչև այսօր...


Քառորդ դար տևած այս ընթացքից հետո չեմ գտնում կոնկրետ բնորոշման տեսքով կոնկրետ պատասխան այն հարցին, թե ԻՆՉՊԻՍԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՁԵՎԱՎՈՐԵԼ...


Սա, թերևս, ֆունդամենտալ խնդիր է: Եթե հնարավոր լինի մեծամասնության համար ընդունելի, ազգային էպիկրիզի շուրջ պայմանավորվել (իրերն իրենց անուններով անվանելով), ապա հնարավոր կլինի առաջ շարժվել թռիչքային եղանակով:


Հակառակ դեպքում, ստիպված ենք բավարարվել "ունենք այն, ինչ ունենք" իրականությամբ' դրանից բխող դիալեկտիկ զարգացման տրամաբանությամբ...

 

 

Միհրան Հակոբյան