Այդ անգամ Խորխեն ինձ սպասում էր արդեն պատրաստ հեքիաթով:
Երբ նա հասավ չափահաս տարիքի, հայրը նրան ասաց.
- Տղա՛ս, մեզ ոչ բոլորիս է թևեր տրված ծնված օրվանից: Չնայած ընդհանրապես դու պարտավոր չես թռչել, բայց ես կարծում եմ, շատ տխուր կլիներ, եթե դու միայն քայլեիր հողի վրա՝ ունենալով Աստծուց պարգևած թևեր:
- Բայց ես թռչել չգիտեմ,- պատասխանեց տղան:
- Դու ճիշտ ես...- ասաց հայրը: Եվ տղային տարավ հեռու լեռնային մի արոտավայր:- Տեսնո՞ւմ ես, ի՛մ տղա: Սա դատարկություն է: Երբ դու կուզենաս թռչել, դու կգաս այստեղ, քեզ կպարուրի քամին, դու կթռչես անդունդ և տարածելով թևերը, կթռչես:

 

 


Տղային կասկածը պատեց:
- Իսկ եթե ես ընկնե՞մ
- Նույնիսկ եթե դու ընկնես, դու չես մահանա: Կմնա ընդամենը մի քանի քերծվածք, որոնք քեզ կդարձնեն միայն առավել ուժեղ երկրորդ փորձի համար,- պատասխանեց հայրը:
Տղան վերադարձավ քաղաք, որպեսզի խոսի ընկերների և ծանոթների հետ, որոնց հետ միասին քայլել է երկրի վրա ողջ կյանքը:
Ամենանեղ հայացքներ ունեցողները նրան ասացին՝ «Խելագարվե՞լ ես: Քո ինչի՞ն է դա պետք: Քո հոր գլխի հետ նույնպես ինչ-որ բան այն չէ... Քո ինչի՞ն է պետք թռչելը: Դադարի՛ր հիմարությամբ զբաղվել: Ո՞ւմ է պետք ընդհանրապես թռչել»:
Լավագույն ընկերները նրան խորհուրդ տվեցին. « Իսկ եթե իսկապես փորձե՞ս: Դա վտանգավոր չի՞ լինի: Փորձիր սկզբից թռչել աստիճանից կամ ծառից: Միանգամից պետք չէ: Բայց.... թռչել միանգամից բարձր լեռան վրայից.....»

 

 


Երիտասարդը հետևեց իրեն սիրողների խորհրդին: Նա բարձրացավ ծառի գագաթը, և քաջություն հավաքելով թռավ: Նա բացեց թևերը, ողջ ուժով թափահարեց, բայց, դժբախտաբար, ընկավ գետնին:
Ճակատին մեծ ելունդով նա հանդիպեց հորը:
- Դու խաբեցիր ինձ: Ես չեմ կարողանում թռչել: Ես փորձեցի, և նայի՛ր՝ ինչպես եմ վնասվել: Ես քեզ նման չեմ: Իմ թևերը ինձ տրված են ուղղակի զարդարանքի համար:
- Տղա՛ս,- ասաց հայրը:- Որպեսզի թռչես, հարկավոր է հավաքել ազատ տարածություն, անպայման, որպեսզի տարածես թևերդ: Դա կարծես թռիչք լինի օդապարիկից՝ մինչև թռչելը, անհրաժեշտ է հավաքել անհրաժեշտ բարձրություն:
Որպեսզի թռչել, սկզբից հարկավոր է ռիսկ անել:
Եթե դու չես ուզում ռիսկ գործել, ապա ավելի լավ է համակերպվել այդ մտքի հետ և ողջ կյանքը քայլել երկրի վրա:
Խորխե Բուկայից

Էդվարդ Մունկ "Հիվանդ երեխան"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան