Այսօր Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առկա տնտեսական զարգացումներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են տնտեսության ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության հետագա ակտիվացմանը, արտահանման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանը, առաջիկա տարում հնարավոր զարգացումներին, նախատեսվող ծրագրերին, առկա խնդիրներին ու դրանց լուծման հետագա քայլերին առնչվող հարցեր:
Ձեռնարկվող այս միջոցառումները հնարավոր է ապահովեն նոր ֆինանսական մուտքեր, որի պայմաններում կարելի կլինի որաշակիորեն չեզոքացնել ֆինանսական դաշտում ստեղծված բացը:
Անդրադարձ է կատարվել նաև ԵՏՄ երկրներ արտահանում իրականացնող գործարարներին տարբեր գործիքակազմերով աջակցություն ցուցաբերելու եղանակներին:
Անահիտ Գրիգորյան