Թեյլոր Սվիֆտն իր արարքներով բազմիցս ապացուցել է, որ շատ նվիրված է իր երկրպագուներին: Այս անգամ նա երջանկացրել է Ռեբեկա Բոտնիկերին:
Հունվարի 12-ին Ռեբեկան դռան առաջ գտել է իրեն հասցեագրված նվերը: Թեյլորն աղջկան ուղարկել է նամակ, հուշանվեր, նկար ստորագրությամբ և քարտ 1989 դոլարով («1989» — այսպես է կոչվում նրա ալբոմը): Գումարն աղջկա ուսման վարձը մուծելու համար էր:
Հիշեցնենք, որ Թեյլորը Սուրբ ծննդի առթիվ շատ երկրպագուների էր նվերներ մատուցել:
Նորություններ Շոուբիզնեսից