Բարդ էակ է մարդը: Ըստ ամենայնի բարդ: Շատ բան է խառնված մարդու մեջ: Դրանից էլ' հետաքրքրությունը նրա հանդեպ: Միահյուսվում են անցյալից եկող թելերը նախնիներից եկող գենետիկական թելերի հետ: Միահյուսվում են չար և բարի մղումները: Խճճվում են մտքի պարզ մտադրությունները կյանքի սովորական պահանջների հետ: Սրտի թրթիռները նրան հրում են մի կողմ, իսկ ֆիզիոլոգիայի հրամայականը' մեկ այլ կողմ: Հասարակական պարտքի ու անձնական հետաքրքրության թելերը ձգտում են կապակցվել գեղեցիկ նախշերի մեջ, սակայն երբեմն խառնվում են տգեղ հանգույցներում: Յուրաքանչյուրն է բարդ: Եվ երջանիկ է նա, ով չի զղջում իր ընտրության համար: Նա, ով զղջում է' հանձնվում է տխրությանը: Հետո' թախծին, հետո' հուսահատությանը…
ՍԵՐԳԵՅ ՅՈՒՐՍԿԻ