Պերմյակովին Հայաստանում դատելու համար կան բոլոր հիմքերը: Միջազգային պրակտիկայում բազմաթիվ են նախադեպերը, երբ օտարերկրացի զինվորականը մեկ այլ երկրում հանցագործություն է կատարել ու այդ երկրում՝ այդ երկրի օրենքներով էլ դատվել է:
Օրինակ, 2006 թվականին ամերիկացի մի զինվոր Ճապոնիայում ծեծելով մի կնոջ էր սպանել: Հետաքննությունը ամբողջությամբ իրականացրել են ճապոնացիները, դատը տեղի է ունեցել Ճապոնիայում ու նրան դատապարտել են ցմահ ազատազրկման:

 

 


Հարավային Կորեայում 2011 թվականին մի այլ ամերիկացի զինվորի բռնաբարության համար 10 տարի տվեցին: Էլի հարավկորեական դատարանի վճռով: Ու պատիժը կրել է հենց Կորեայում: Ու կապ չունի, ամերիկյան սահմանադրությունը թողնում է դա, թե՝ ոչ: Թե ճապոնիայում, թե Կորեայում այդ հանցագործությունները այնպիսի աղմուկ էին հանել, Ճապոնիայում բարձրաստիճան պաշտոնյաները նույնիսկ իրենց երկրում ամերիկյան զորքերի մնալու նպատակահարմարության հարցն էին բարձրացրել: Արդյունքում հանցագործները պատժվեցին այդ երկրի օրենքներով:

 

 

Մհեր Ղալեչյան