Բոլորիս հայտնի են այն կատաղի հալածանքները, որ ռուս կառավարությունը հարուցել է հայերի դեմ... Ռուսական անընդունակ բյուրոկրատիան եթե շատ բան էլ չի հասկանում, գոնե այդքան հասկանում է, որ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԻՄՆԱՔԱՐԸ ՀՊԱՏԱԿՆԵՐԻ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆՆ Է:

 

 

Որ հայերն ամենախոնարհ կերպով համակերպում են Ռուսաստանի բոլոր հարվածներին, այդ եւս ստուգ է: Հայտնի է նույնպես, որ նույն ռուս կառավարությունը կովկասյան ազգերից թաթարներին նախընտրում է բոլորից ավելի...