Սուրբ Ծննդյան տոներին Հայաստանում ընդունված է չրերով բրինձ եւ խաշած ձուկ ուտել: Պարզվում է՝ ձուկը ոչ միայն համեղ, այլեւ շատ օգտակար մթերք է:
1. Իր մեջ պարունակվող գերհագեցած ճարպաթթուների շնորհիվ խաշած ձուկը մոտավորապես 30%-ով նվազեցնում է սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը: Այն նաև նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, որը նույնպես շատ օգտակար է սրտի եւ զարկերակների առողջության համար:
2. Ձուկը պարունակում է A, Д, E վիտամիններ, կալցիում, երկաթ, մագնեզիում, ֆոսֆոր, սելեն, ցինկ, ինչպես նաեւ յոդ, եթե ձուկը ծովային է: Այս բոլոր նյութերը շատ կարեւոր են առողջության պահպանման համար:
3. Ձուկն օրգանիզմը հագեցնում է բարձրորակ սպիտակուցներով: Ձկան մեջ պարունակվող սպիտակուցները համարյա այնպիսին են, ինչպիսին հավի մսի մեջ պարունակվողները. դրանք հեշտությամբ են յուրացվում մարդկային օրգանիզմի կողմից եւ պարունակում են օրգանիզմին անհրաժեշտ գրեթե բոլոր անփոխարինելի ամինաթթուները:

 

 

 


4. Ձուկը նաև օգտակար է արյան համար. այն կարգավորում է արյան մակարդման գործոնները:
5. Ձուկն օգտակար է նաև հորմոնալ համակարգի համար. մասնավորապես, այն կարգավորում է վահանաձև գեղձի ֆունկցիան և կանխում դրա հիվանդությունները: Կարգավորում է նաեւ նյութափոխանակությունը, որը պակաս կարևոր չէ:
6. Ձկան մեջ պարունակվող նյութերը նաև օգտակար են տեսողության և նյարդային համակարգի համար: Դրանք բարելավում են հիշողությունը, նպաստում են քնի կարգավորմանը և մարդուն պակաս դյուրագրգիռ են դարձնում:

 

 


7. Արտաքին տեսքի համար ձուկը նույնպես օգտակար է. չէ՞ որ այն բարելավում է մազերի, մաշկի, եղունգների, ատամների և նույնիսկ ոսկորների վիճակը:
8. Ձուկն օգնում է նաեւ նիհարել: Նույնիսկ յուղոտ ձուկն իր հագեցած ճարպաթթուների շնորհիվ չի նպաստում քաշի ավելացմանը, այդ իսկ պատճառով դիետոլոգները նիհարել ցանկացող մարդկանց խորհուրդ են տալիս իրենց սննդակարգի մեջ անպայման ձուկ ներառել:

 

 

 

Վրեժ Հովսեփյան