Սոկրատը երբեմն զարմանում էր, թե ինչու են մարդիկ ցանկանում իրենց թշնամիներին դարձնել եղածից ավելի վատը' պատժելով նրանց: Հոգով ազնվաբարո Սոկրատը հրաժարվում էր ընդունել, որ մարդկանց եղածից ավելի վատը դարձնելը աշխարհի ամենամեծ հաճույքներից մեկն է և դրանով պետք է զբաղվել' նույնիսկ գիտենալով, որ հետո հատուցելու ես ցավով: Մշտապես իմատուն Սոկրատը ապացուցում էր, որ արդարադատությունը ներդաշնակությունն է, բայց, ցավոք, ընտրեց դրա նշանակությանը պակաս համապատասխան բառ: Արդարադատությունը պետք է հնարավոր ամեն բան անի նրա համար, որ աշխարհում վերականգնի բարոյական հավասարակշռությունը: Այն հավասարեցնում է, պաշտպանում է մարդու պատիվը, հարթում է վիրավորանքները:

 

 

ՎԻԼՅԱՄ ԳԵՍՍ