Գյումրեցիները հավաք անելու Մաստեր կլասս ցույց տվեցին: Սովորեք։
Այ, որ էդքան ասում են խաղաղ ցույց ենք է անում, էտի էսօրվա ցույցն էր, էն որ ասում են պիտի համախմբվենք է, էտի էսօրվա համախմբվածություննա, էտ որ ասում են համբերատար եք է, էտի էսօրվա համբերությունն էր։
Ակտիվիստներ ու պասիվիստներ տեսեք, որ արդյունքը ստանալու համար պետք չի ոստիկանին քրֆել, պետք չի փողոցը փակել, պետք չի կոտորել, այ պետքա ընդամենը օրական 5 անգամ նայել գյումրվա էսօրվա ցույցը ու սովորել։

 

 


Էսա կոչվում ցույց, որ գալիս ես մի նպատակով պատասխանդ ստանում նպատակին հասնում ու վերջ, ոչ թե քաղմասից նկարներ դնում պատերին, կամ ցույցից նկարներ։ Մարդիկ հավաքվեցին, պայքարեցին, հաղթեցին… կասեք՝ սա հաղթանակ չի դեռ, կասեմ, որ էս տեմպերով վերջնական հաղթանակի էլ կհասնեն։
Ապրեն գյումրեցիները մաստեր կլասսի համար, ապրեն գյումրեցինը անկեղծ ու արդար պայքարի համար ու համեստ ու համբերատար լինելու համար։
Հ.Գ. Հա մի երկու հոգի քարով կռիվ էր անում, բայց դե իրան էլ երևի այլ ցույցերից էին գործուղվել։
Հ.Գ.Գ ոչ մի ոստիկան չվիրավորվեց, ոչ մի ցուցարարի չխփեցին, ոչ մեկ քաղմասում չի, ստեղ մնումա ասել՝ իուֆֆֆֆ։

 

 

Անկախ Հայաստան