Կառավարությունը հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների այս տարվա ծրագիրը: Այն իրենից ենթադրում է աջակցություն տեղեկատվական և գիտելիքի վրա հիմնված առաջադեմ հասարակության և զարգացած ու համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ ոլորտի կայացմանը:
Ծրագիրը իրականացվելու է պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցությամբ, Հայաստանի ՏՏ ոլորտին աջակցող կառույցների՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության միջոցով՝ ՀՀ պետբյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
Այս ոլորտը աշխարհում զարգանում է բավականին արագ տեմպերով: Բացառություն չէ նաև Հայաստանը,որտեղ ՏՏ ոլորտն նախորդ տարի ապահովել էր ՀՆԱ-ի 3.8%-ը,և որտեղ դեռ մեկ տարի առաջ արդեն իսկ աշխատում էր ավելի քան 10 հազար 500 մասնագետ : Վերջին տարիներին ոլորտն աճել է տարեկան միջինը 20%-ով:
Տիգրան Խաչիկյան