Իմ նախկին փաստաբանական և իրավապաշտպան փորձից պետք է ասեմ, որ 2011 - 2012 թվականներին մի շարք գործերով զբաղվել եմ ռուս զինվորների պաշտպանությամբ, որոնք տարբեր զինվորական հանցագործություններ էին կատարել ռուսական բազայի տարածքում: Այդ քրեական գործերի նախաքննությունը և դատաքննությունը անց էր կացվում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում գործող ՌԴ ռազմական քննչական մարմնի այնուհետև նույն տարածքում դատական նիստեր գումարող ՌԴ զինվորական 5-րդ գառնիզոնի դատարանի կողմից:
Հիմա, որքան հասկանում եմ ընթացող զարգացումներից, Գյումրու ոճրագործության մեջ կասկածվողի դատավարությունը տեղի կուենան այդ նույն դատարանում, որից հետո նա կդատապարտվի և կտեղափոխվի ՌԴ' պատիժը կրելու համար, ինչպես որ եղել է իմ կողմից մասնակցած զինվորական մյուս գործերով:
Էդմոն Մարուքյան