Թուրքիայի հայտնի իրավապաշտպան Ֆեթհիյե Չեթինը «Մեծ մայրս» հուշագրական վիպակում վերապատմում է իր տատի կյանքն ու հուշերը։ Տատը, որին շրջապատում բոլորը գիտեին որպես մուսուլման թրքուհի՝ Սեհեր անունով, կյանքի վերջին տարիներին խոստովանում է թոռանը՝ Ֆեթհիյե Չեթինին, որ ինքն իրականում հայ է, մինչև 1915թ. քրիստոնյա է եղել, իր իսկական անուն֊ազգանունը Հերանուշ Կատարյան է։

 

Հերանուշը պատմում է հայերի տեղահանման, աքսորի, կոտորածի առանձին դրվագներ, որոնց ականատեսն է եղել։ Գիրքն արդեն տասը անգամ հրատարակվել է Թուրքիայում, առաջին անգամ արևելահայերեն թարգմանությամբ հայ ընթերցողին ներկայացվել է 2006թ.­։
Լուսանկարներում՝
Ֆեթհիյե Չեթին եւ Հերանուշ Կատարյան