Ըստ ֆինանսների նախարարության արտահանումը աճել է 2.1%-ով, իսկ ներմուծումը նվազել է 0.1%-ով: Ըստ 2015թ-ի Doing Business ռեյտինգային համակարգում ՀՀ-ը գտնվում է 110-րդ տեղում, բարելավելով իր դիրքը 14 հորիզոնականով:


ՀՀ-ից արտահանվող ապրանքնրի շուրջ 80%-ը կազմում են հանքահումքային ու պատրաստի սննդի արտադրանքները, ոչ թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը:
Արտահանումն իր հստակ և ուրույն դերակատարումը ունի տնտեսության զարգացման գործում, քանի որ մասնավորապես փոքր պետություններին թույլ է տալիս մեծացնել իրենց տնտեսությունն այլ երկրների բնակիչների հաշվին, ապահովում է անհրաժեշտ արժույթով և բարձրացնում է տեղի բնակչության կենսամակարդակը:


ԵՏՄ-ին անդամակցումը լուրջ խթան է հանդիսանում արտահանման ծավալների ավելացման, ուստի ՀՀ-ի բոլոր բնակիչները պետք է գիտակցեն դա և քայլեր ձեռնարկեն: Պետք է օգտագործել նաև սահմանապահ համայնքներին տրված հարկային արտոնությունների փաստը և ձեռնարկություններ հիմնել նաև այնտեղ:


Այս տարի անհրաժեշտ է լուրջ միջոցառումներ անցկացնել նաև ԻԻՀ շուկա մտնելու համար, որը պատժամիջոցների պատճառով զրկված է արևմտյան երկրների ապրանքներից և մենք կարող ենք մասամբ լրացնել այդ բացը: Գյուղատնտեսական ապրանքներին, ալկոհոլին և նավթամթերքի վրա հիմնված ապրանքներին զուգահեռ հնարավոր է արտահանել նաև դեղորայք, կոշկեղեն, հագուստ, հյութեր, հանքային ջրեր, ժամացույցներ, գորգեր, արվեստի ստեղծագործություններ և այլ:

 

 

Վաչագան Գևորգյան