Վերջին երկու ամսում արդեն երկրորդ անգամ Գյումրին սահմռկեցնող ողբերգություն է ապրում և արդեն երկրորդ անգամ Գարեգին Բ-ն որևէ ձայն ծպտուն չի հանում՝ ոչ ցավակցում է, ոչ զորակցում, այն դեպքում, երբ երեկ Գյումրիում տեղի ունեցած ողբերգոական դեպքի հանրայնացումից երկու ժամ անց արդեն Մոսկվան ամենաբարձր մակարդակով հասցրել էր ցավակցել Հայ Ժողովրդին: Հիմա ինչ պիտի արդարանա Էջմիածինը, իր այս տարօրինակ "անփութության" դիմաց, որն ավելի անտարբերություն ու արհամարհանք է հիշեցնում:


Փաստորեն, երբ Հայորդաց տան բացման ժամանակ Գարեգին Բ-ն հայտարարեց, որ Գյումրին իր համար առանձնահատուկ համ ու հոտ ունի, այս անտարբերությունն ու արհամարհանքը նկատի ուներ:


Երևի Վարդուհի կենտրոնի բացման օրինակով ճիշտ կլինի, որ գյումրեցին էլ հաջորդ անգամ, երբ Գարեգին Բ-ն այցելի Գյումրի, Ավետ Բարսեղյանի Նորին Գերազանցության հանգույն պատասխանի' "իսկ ընչի գուքա, ով էր իրա կարոդը":

 

 

Գևորգ Գրիգորյան